Թենիսիստուհի Աննա Կուռնիկովան ամերիկյան քաղաքացիություն է ստացել:
«Ես ինձ միշտ կիսով չափ ռուսաստանցի, եւ կիսով չափ ամերիկացի եմ համարել: Ինձ երբեք չի հետաքրքրել՝ անձնագիր ունեմ, թե ոչ: Բայց երբ սկսեցի ակտիվորեն համագործակցել ամերիկյան տարբեր հիմնադրամների եւ կազմակերպությունների հետ, բնականաբար իմ հաջորդ քայլը դարձավ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ցանկությունը»- Կուռնիկովայի խոսքերն է մեջբերել Tennis.com-ը:
Վերջին շրջանում Աննան, ով երկար ժամանակ ապրում է ԱՄՆ-ում, պարբերաբար մասնակցում է ցուցադրական խաղերի:




























