Ադրբեջանը հանդես է գալիս ֆաշիստական եւ անմարդկային հայտարարություններով: Այդ մասին ապրիլի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Այն, որ Ադրբեջանն առաջինն է հարձակվել, հաստատել է նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուբյուլ օղլին: Իհարկե պաշտպանական բանակը պատասխանում է ադրբեջանական  կողմի գործողություններին: Ադրբեջանը տարբեր հարթակներից   բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում հանդես է գալիս ֆաշիստական եւ անմարդկային հայտարարություններով: Իսկ միջազգային կազմակերպությունները, համապատասխան գնահատական չտալով, փաստացիորեն ազատ են արձակել Ադրբեջանի ձեռքերը: Այդ ամենը հանգեցրեց նրա  սանձազերծ գործողություններին», - հայտնել է նա: