Հայերը պետք է սկսեն ապրել այլ արժեքներով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայ արժանի է հարգանքի եւ սիրո:
«Վազգեն Սարգսյանն ասում էր՝ փողը թուղթ է, երկիրն ու հողն են մնայուն: Մենք պետք է սիրենք սեփական ժողովրդին եւ ծառայենք նրան: Ծառայենք Հայաստանի յորաքանչյուր քաղաքացու»,-հավելել է Վարդանյանը:




























