Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՆԳՆ Ներքին զորքերի հիման վրա Ազգային գվարդիա ստեղծելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը պարզաբանել է, որ գործադիր իշխանության նոր դաշնային մարմինը կպայքարի ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ, կշարունակի կատարել ՕՄՕՆ-ի եւ ՍՈԲՐ-ի գործառույթները:

«Հույս ունեմ, որ Ազգային գվարդիայի զորքերը նույնքան արդյունավետ կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները, որքան մինչեւ հիմա, եւ կուժեղացնեն իրենց աշխատանքն առաջնահերթ ուղղություններով»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ՆԳՆ-ի ենթակայությանն էր հանձնել Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը եւ Միգրացիոն դաշնային ծառայությունը: