Հրազդան եւ Չարենցավան քաղաքները հարկավոր է արդյունաբերական գոտի հայտարարել: Այս մասին ապրիլի 5-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա, հարկավոր է այնտեղ տեղակայված ձեռնարկություններն ազատել հարկերից կամ գազի սուբսիդավորում առաջարկել:
Պատգամավորի խոսքով, դա վերաբերում է նաեւ Հրազդանի ցեմենտի գործարանին, եթե հաշվի առնենք, որ ցեմենտի ինքնարժեքում մեծ է էլեկտրականության եւ գազի գինը:
Նշենք, որ Չարենցավան քաղաքում մի քանի պահպանված մետալուրգիական եւ մետաղի վերամշակման ձեռնարկություններ կան:




























