Վրաստանի նախագահը նշանակել է երկրի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը: Մինչ այդ մասին հայտարարելը Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Վրաստանի վարչապետի, նախարարների կաբինետի անդամների, պետանվտանգության ծառայության ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
«Ցանկանում եմ տեղեկացնել վրացական հասարակությանը, որ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Վրաստանում խորհրդարանական նախորդ ընտրությունները կայացել են 2012 թվականին՝ հաղթանակ բերելով իշխող «Վրացական երազանք» կոալիցիային: Ընտրությունների արդյունքում այն երկրի խորհրդարանում մեծամասնության եւ նախարարների կաբինետ ձեւավորելու իրավունք ստացավ:




























