Մոսկվան անհանգստացած է Թուրքիայի քրդերով բնակեցված նահանգներում բռնության բարձր մակարդակից, ապրիլի 6-ին ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շարունակում է տագնապ հարուցել Թուրքիայի քրդերով բնակեցված հարավ-արեւելյան նահանգներում բռնության չնվազող մակարդակը: Միայն պաշտոնական տվյալների համաձայն, 2015-ի հուլիսին թուրքական ներկայիս կառավարության կողմից այսպես կոչված հակաահաբեկչական գործողության սկզբից ի վեր 285 խաղաղ բնակիչ է զոհվել, եւ դա` միայն պաշտոնական տվյալներով», — ասել է Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ Անկարային է դիմել քրդական խնդրի լուծման փակուղային ուժային մեթոդից հրաժարվելու կոչով, հայտնում է Gazeta-ն: http://www.gazeta.ru




























