Հայաստանի տարածքում ապրիլի 7-ի օրվա երկրորդ կեսին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+16,
Կոտայքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+16,
Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+16,
Լոռիում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +15+18,
Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+20,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+20,
Արարատում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +20+22,
Արմավիրում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +20+22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +20+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +14+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +15+20։




























