Պաշտոնյաների ստուգելու համար այն լիազորությունները, որը ընդդիմությունն է պահանջում, պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովն արդեն ունի: Այս մասին ասվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ անելու մասին ՀԱԿ պատգամավորների ներկայացրած օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունում:
Ըստ օրինագծի, հայտարագրված եկամուտների ճշմարտացիության վերաբերյալ հիմնավոր կասկածների դեպքում էթիկայի հանձնաժողովը պետք է իրավունք ունենա չինովնիկներից կամ պետկազմակերպություններից ( բացառությամբ դատարանների) համապատասխան նյութեր պահանջել ու ստուգումներ ու փորձագիտական հետազոտություններ անցկացնել:
Այս կապակցությամբ արդարադատության նախարարության եզրակացության մեջ նշվում է,, որ Էթիկայի հանձնաժողովն արդեն իրավունք ունի պահանջել ու ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր պետմարմիններից ու պաշտոնյաներից՝ բացառությամբ դատավորների ու դատախազների, նաեւ ստուգումներ ու ուսումնասիրություններ եւ փորձագիտական հետազոտություններ անցկացնել ու ներկայացնել դրանց արդյունքները:




























