Ռուսաստանը առայժմ Թուրքիայի իշխանություններից մեկնաբանություններ չի լսել ռուս օդաչուի սպանությանը գրոհային Ալպարսլան Չելիկի առնչության մասին, այդ ուղղությամբ քայլերը վճռորոշ կլինեն Անկարայի գործողությունների մասին Մոսկվայի գնահատականի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կալանքի համար պաշտոնական առիթ է դարձել զենքի ապօրինի պահման մասին մեղադրանքը: Այն հանգամանքը, որ ծայրահեղականը մինչ այդ հրապարակավ խոստովանել էր, որ առնչություն ունի ռուս օդաչուի սպանության հետ, Թուրքիայի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում: Ավելին՝ լրատվամիջոցների հաղորդագարություններով, Չելիկը հերքել է վերոնշյալ խոստովանությունը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զախարովայի խոսքով, Թուրքիայի իշխանությունների հետագա քայլերը գնահատելիս Ռուսաստանի համար վճռորոշ գործոն կլինի այն, թե Թուրքիայի իրավապահ ու դատական մարմինները որքանով հաշվի կառնեն տվյալ հանգամանքը, երբ ընթացակարգային գործողություններ անցկացնեն այս գրոհայինի նկատմամբ, որը չի թաքցնոմ իր պատկանելիությունը «Մոխրագույն գայլեր» ազգայնական կազմակերպությանը: «Այս պահին Ռուսաստանի իրավասու մարմինները մշակում են Չելիկին քրեական պատասխանատվության կանչելու հարցը՝ ռուս օդաչուի սպանության հետ առնչություն ունենալու համար»,- ասել է Զախարովան:




























