Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր։ Այդ մասին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ԱՄՀ-ի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական կարեւորագույն բարեփոխումների իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում ստանձնած միջոցառումների կատարման հարցում, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական կառուցվածքում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ ի օգուտ արտադրողական ճյուղի: Վարչապետը նշել է, որ նույնիսկ տարածաշրջանային ոչ բարենպաստ պայմանների համատեքստում՝ կառավարությանը հաջողվել է անցած տարի, թեկուզ համեստ, բայց դրական արդյունքներ ապահովել. ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է երեք տոկոսով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,7 տոկսով: Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության եւ արտադրողականության բարձրացումը: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը եւ եկամուտների ավելացումը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը գնահատել է արգասաբեր ու կառուցողական՝ ավելացնելով, որ արդեն իսկ արդյունավետ քննարկումներ է ունեցել կառավարության տարբեր գերատեսչությունների, Կենտրոնական բանկի ղեկավարների հետ: Հոսեյն Սամիեիի խոսքով՝ ԱՄՀ ծրագրերի կատարողականների հարցում կառավարությունը կարողացել է արձանագրել լավ ցուցանիշներ եւ գրանցել մի շարք դրական զարգացումներ:
Այնուհետեւ ՀՀ վարչապետը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին. հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հարկային նոր օրենսգքրով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության համար օրակարգային է ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության հետեւողական իրագործումը եւ ավելացրել, որ ՀԲ 2016 թվականի «Գործարարությամբ զբաղվելը» վարկա¬նիշային զեկույցի տվյալներով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, որը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ, անդրադարձել երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:




























