Թուրքիան ու Եգիպտոսը 2016-ին էլ փակ կմնան ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ռոման Սկորին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան հաստատ բաց չի լինելու այս տարի: Իսկ Եգիպտոսում կատարված վերջին իրադարձությունները ցույց տվեցն, որ Եգիպտոսն էլ ամենայն հավանականությամբ բաց չի լինի»,- ասել է նա:
Նրա խոսքով, Եգիպտոսի ուղղությամբ թռիչքների անվտանգությունը միայն ռուսական կողմին չէ, որ հուզում է:
«Օրինակ Մեծ Բրիտանիան ու մի շարք եվրոպական երկրներ նույնպես դեռ չեն շտապում վերսկսել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ: Անվտանգությունը գլխավոր խնդիրն է»,- նշել է Սկորին:՝




























