Հայ ժողովուրդը գլուխ է խոնարհում մայրերի առաջ, որոնք ազգին հերոս որդիներ են պարգեւել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ապրիլի 7-ին հայտնել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ավետման տոնը: Այս օրը ուզում եմ երախտիքս հայտնել մեր մայրերին, որոնք ծնում են իսկական առյուծների: Մեր ճակատագիրը մենք մեր մայրերի մեջ պետք է որոնենք: Մենք ունենք մայրեր, որոնք հարգում են հայրենիքը, որոնք առյուծ որդիներ են դաստիարակում, իսկ մեզ՝ պատգամավորներիս, ողջամտություն եմ մաղթում, որպեսզի կարողանանք արդար ծառայել մեր հայ մայրերին ու հայրենիքին»,- ասել է նա:

«Մենք խաղաղություն չենք խնդրում, այլ պարտադրում ենք այն ու այդ իրավունքը մեզ տվել է մեր բանակը: Բոլոր պատգամավորների անունից ուզում եմ սիրո խոսքեր արտահայտել մեր հերոսների մայրերին, քույրերին, կանանց ու սիրելիներին: Թող հայոց հողի վրա խաղաղություն լինի ու թող այն վերջնական լինի, որպեսզի երեխաները տուն վերադառնան: Թող Աստված խաղաղություն պարգեւի մեր զոհվածնեի հոգիներին: Մենք պետք է զսպենք ու հաղթենք նրանց, ովքեր սպառնում են մեր տանը»,- հայտնել է ԱԺ մյուս փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: