Ռուսաստանը շարունակում է ուսումնասիրել Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությանը իր մասնակցության հնարավորությունը: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքային այցի կապակցությամբ ներկայացված փաստաթղթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը նոր փուլ է դուրս գալիս: Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման ապահովմանն աջակցելու հետ միասին ռուսական կողմն ուսումնասիրում է նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթում:
2010-ի փետրվարին պարիտետային հիմունքներով ստեղծվել է «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ ռուս- հայկական համատեղ ձեռնարկությունը՝ նոր ատոմային էներգաբլոկի շինարարության պատվիրատուն, իսկ այդ նույն տարվա օգոստոսի 20-ին ստորագրվել է Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանների նոր էներգաբլոկների շինրարությունում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ ատոմային էներգետիկայից բացի երկրները սերտ համագործակցում են էներգետիկ,ֆինանսական, գյուղատնտեսական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում: 2015-ի արդյունքներով Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 1.24 մլրդ դոլար՝ 2014-ի համեմատ նվազելով 11.6 տոկոսով: Անցած տարվա արդյունքներով՝ արտահանումը նվազել է 4.2 տոկոսով՝ կազմելով գրեթե 1.5 մլրդ դոլար, ներմուծումը նույնպես նվազել է 37.4 տոկոսով՝ հասնելով 196. 6 մլն դոլարի: Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը կազմել է 0.2 տոկոս:




























