ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ որդին է ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

29-ամյա մոր եւ երեխայի առողջական վիճակը բավարար է: Երեխան ծնվել է 3 կգ 100 գ քաշով, հասակը` 51սմ:

Նշենք, որ Քնարիկ Հարությունյանի ամուսինը զինվորական է եւ այս պահին գտնվում է դիրքերում:

Ծննդկանն ու փոքրիկը դուրս կգրվեն ապրիլի 8-ին: