Կառավարությունն այսօր` սեպտեմբերի 24-ին հավանություն տվեց Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման ներդրումային ծրագրին եւ հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագրերին։ Դրանք վերաբերում են Արշակունյաց պողոտա - Արտաշատի խճուղի, Շիրակի փողոց - Արգավանդ, Դավթաշենի կամուրջ - Աշտարակի խճուղի ճանապարհային հանգույցներին։ Ծրագրի ազդեցության գոտում ներառված տարածքներում փոխհատուցման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2010թ. հոկտեմբերի 1-ը։

Քաղաքային տրանսպորտի զարգացման ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ դոլար է։ Լրացուցիչ գումարներ պետք է ներգրավի նաեւ Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես այս, այնպես էլ Երևանում իրականացվող մի քանի այլ ծրագրեր ունեն համապետական նշանակություն։ Մասնավորապես, քաղաքը շրջանցող արդիական ճանապարհների շինարարությանը առաջիկա յոթ տարում հատկացվելու է 300 մլն դոլար։