Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել  են:

Բացահայտվել է գողության 6, խարդախության 10 եւ խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: