Սինայի թերակղզում պայթյուններից յոթ մարդ է զոհվել, եւս 15-ը վիրավորված է, հայտնում է Reuters-ը:
Հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ճանապարհներին ու իրականացվել են հեռահար կառավարելի պայթուցիկ սարքերի միջոցով: Զոհվել է հինգ զինվոր, մի եգիպտացի սպա ու մեկ խաղաղ բնակիչ՝ կին:
Պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:




























