Քաղաքացի Կարեն Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերության աշխատակիցներ ոմն Գարիկը եւ ոմն Իշխանը, իրացնելով իրենց ենթադրյալ իրավունքները, նշված ընկերությանն ունեցած 2 մլն 600 հազար ՀՀ դրամ պարտքի դիմաց վերցրել են իրեն պատկանող «ՎԱԶ 2107» եւ «Ալֆա Ռեմեո» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով էական վնաս:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ 2016թ. մարտի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:




























