Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Մեհման Սալիմովի գործով հերթական նիստը։

Haqqin.az-ի տեղեկություններով՝ Զեյնալ Աղաեւի նախագահությամբ կայացած դատական նիստում հայտարարվել է դատաքննության ավարտի եւ խոսքը պետական մեղադրողին տրամադրելու մասին։ Դատախազությունը պահանջել է Սալիմովին մեղադրել 10 տարվա ազատազրկման։

Մեհման Սալիմովը կալանավորվել էր 2014թ. նոյեմբերին։ Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի յուրացումների, պաշտոնական դիքրը չարաշահելու համար։