«Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո Շվեյցարիայի շուկայական կարգավորող FINMA –ն երկրի մի շարք բանկերից պահանջել է տվյալներ, հայտնում է NZZ–ը:

FINMA –ի տնօրենների խորհրդի ղեկավար Թոմաս Բաուերը պարբերականին հայտնել է, որ կարգավորողը սկզբում պետք է ապացույցներ գտնի բանկերը ապօրինի գործարքների վերաբերյալ, որից հետո կորոշի նաեւ հետագա քայլերը:Նա չի հայտնել բանկերի անունները:

Ըստ Mossack Fonseca–ի փաստաթղթերի, շվեյցարական բանկերը հոնկոնգյանից հետո երկրորդ տեղում են օֆշորային հաշիվների բացման գործարքներով: Փաստաթղթերում կան այնպիսի բանկերի անուններ, ինչպիսիք են Safra Sarasin-ը, Credit Suisse-ն, HSBC Private Bank-ի շվեյցարական բաժանմունքը, UBS-ը:

Հիշեցնենք որ ապրիլի 3-ին OCCRP-ը հրապարակել է ծավալուն հետաքննություն, որը վերաբերում է օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակույթների գործիչների մասնակցությանը: