Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Խոսե Մանուել Սորիայի անունն առկա է «պանամական փաստաթղթերի» հետաքննության մեջ, գրում է El Confidencial պարբերականը:
Նախարարի անունն առկա է Mossack Fonseca ֆիրման մի կարճ ժամանակ կառավարածների ցուցակում. ֆիրման զբաղվել է օֆշորային գոտիներում ընկերությունների գրանցմանն աջակցությամբ:
Ինքը` Սորիան հերքում է իր մասնակցությունը Պանամայում կամ ցանկացած այլ օֆշորում գրանցված որեւէ ընկերությանը: Միաժամանակ խոստովանել է, որ Mossack Fonseca-ն համագործակցել է իր ընտանիքի` UK Lines Limited ընկերության հետ, հայտնում է Gazeta-ն:
Պարբերականը գրում է, որ UK Lines Limited-ն իր գործունեությունը դադարեցրել է 1995-ի մարտին, ինչից մի քանի շաբաթ անց քաղաքական գործիչը նախընտրական արշավ է սկսել Լաս Պալմաս քաղաքի (Կանարյան կղզիներ) քաղաքապետի պաշտոնի համար: Նշվում է նաեւ, որ նախարարի անունը փաստաթղթերից անհետացել է ավելի վաղ` 1992-ի նոյեմբերին:
Մի շարք ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո Սորիան իր փաստաբաններին հանձնարարել է պարզել, թե իր անունն իրոք առկա է «պանամական փաստաթղթերում»:





























