Սակարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ապրիլի 12-ին նավթի համաշխարհային գները չափավոր նվազում են, քանի որ շուկայի մասնակիցները կասկածներ ունեն, որ նավթարդյունահանող երկրների գալիք հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվի նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցը, կօգնի կայունացնել դրա գինը:
Brent տեսակի նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.35 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 42.68 դոլարի: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նույնպես նվազել է 0.35 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 40.22 դոլարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Արդյունահանման ծավալները սառեցնելու մասին պայմանավորվածությունը քննարկելու նպատակով ՕՊԵԿ-ի անդամ երկրների ու այդ կազմակերպության մեջ չընդգրկված երկրների հանդիպումը ծրագրված է ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Շատ վերլուծաբաններ նշում են, որ արդյունահանման սառեցումը ընթացիկ մակարդակի վրա ավելի շատ խորհրդանշական է ու դժվար թե միանգամից նպաստի ցանկալի արդյունքին՝ նավթի գլոբալ ավելցուկի ֆոնին: Սակայն վերլուծաբանների մի մասն էլ համարում է, որ երկարաժամկետ հեռանկարում այս որոշումը կարող է կայունացնել շուկան:
Փետրվարի 16-ին Դոհայում հանդիպման ժամանակ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարն ու Վենեսուելան պայմանավորվել էին արդյունահանման ծավալները 2016-ի ընթացքում պահպանել հունվարի մակարդակի վրա, բայց միայն այն դեպքում, եթե մյուս արդյունահանողներն էլ միանան այս նախաձեռնությանը: Նման պատրաստակամություն են հայտնել նաեւ Էկվադորը, Ալժիրը, ՆԻգերիան, Օմանը, Քուվեյթն ու ԱՄԷ-ն:




























