Chevron-ի եւ Royal Dutch Shell-ի ղեկավարներ Ջոն Ուոսթոնը եւ Բեն Վան Բերդերը հավատում են, որ ապագայում հեղուկ բնական գազի պահանջարկը կբարձրանա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տեսնում ենք, որ առաջիկա 20 տարում հեղուկ բնական գազի պահանջարկը 35 տոկոսով կաճի։ Խոսելով հեռանկարների մասին՝ մենք նաեւ տեսնում ենք, որ հեղուկ բնական գազի արտադրությունը կրկնապատկվելու է, քանի որ աճելու է համաշխարհային պահանջարկը։ Սակայն դրա համար այդ ոլորտում նախագծերի զարգացում է անհրաժեշտ»,- ասել է Ուոթսոնը LNG 18 Conference կոնֆերանսի ժամանակ։
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Shell-ի ղեկավար Վան Բերդենն իր հերթին, վկայակոչելով Միջազգային գազային միության տվյալները, հայտնել է, որ բնական գազի գլոբալ պահանջարկը մինչեւ 2020-ը տարեկան միջինում կաճի 2 տոկոսով։ Այդ նույն ժամանակահատվածում հեղուկ բնական գազի շուկան կկրկնապատկվի։ «Հիմա ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում խոշոր արտադրողական ծավալներ են ձեւավորվում, այդ պատճառով կարելի է վստահորեն ասել, որ առաջարկը ապագայում կաճի։ Միաժամանակ պահանջարկը կաճի Չինաստանում, թեպետ ավելի քիչ, քան մենք պլանավորում էինք։ Այդ ամենը վկայում է այն մասին, որ էներգիայի շուկան առաջիկայում գերհագեցած է լինելու»,- ասել է նա։
2014-ին հեղուկ բնական գազի տանկերներով համաշխարհային մատակարարումները կազմում էին 312.72 մլրդ խ/մ։ Ներկայումս աշխարհում կա հեղուկ բնական գազ արտադրող 55 աշխատող գործարան՝ մոտ 350 մլն տոննա ընդհանուր հզորությամբ։




























