Իտալիայի բանկերը, ապահովագրական եւ կառավարող ընկերությունները երկրի կառավարության աջակցությամբ ձեւավորել են 5 մլրդ եվրոյով օգնության հիմնադրամ թույլ բանկերին եւ վարկատուներին օգնելու համար, գրում է Financial Times-ը։

Հաղորդվում է, որ ֆոնդ ստեղծելու պատճառը ներդրողների աճող մտահոգությունն է Իտալիայի բանկային սեկտորի կայունության կապակցությամբ։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«ֆոնդը գործիք է, որը կարող է նպաստել իտալական բանկերի հուսալիության ամրացման գործընթացի ավարտին եւ խնդրահարույց պարտքերի շուկայի զարգացմանը»,- նշել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոանը։

Բանակցությունների արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ մասնավոր ընկերություններն անհրաժեշտ միջոցներ կտրամադրեն, իսկ Իտալիայի կառավարությունը սնանկության մասին օրենքները կհամապատասխանեցնի եվրոպական չափանիշներին, քանի որ դրանք ներդրողների կողմից ընկալվում են որպես խոչընդոտ խնդրահարույց վարկերի վաճառքի համար։ Փորձագետների գնահատմամբ երկրի տնտեսության մեջ դրանց ընդհանուր ծավալն արդեն հասել է 360 մլրդ եվրոյի։