Ադրբեջանը Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Անցումային փուլի երկրները» ամենամյա զեկույցում կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով պետություն է համարվում։

Հավաքելով 6.86 միավոր՝ Ադրբեջանը անցումային փուլի երկրների վարկանիշում զբաղեցրել է ստորին հորիզոնական։

Freedom House-ն առանձնացրել է 15 նախկին խորհրդային երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, որոնք հիմա կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներով են կառավարվում։

Այդ երկրներում բնակվում է 224 մլն մարդ, որոնց 77 տոկոսը նախկին ԽՍՀՄ բնակիչներ են, իսկ 55 տոկոսը՝ անցումային շրջանի։ Այդ երկրներից յոթի ղեկավարները (Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Բելառուս, Ռուսաստան, Ադրբեջան եւ Թուրքմենիա) հարստացրել են  իրենց եւ իրենց ընտանիքները, իսկ որոշ դեպքերում ժառանգական իշխանության հիմքեր են գցել։

Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանը շարունակում է ցրել 2014թ. ամառվանից ծայր արած ցույցերը եւ փակի տակ պահել հայտնի լրագրող Խադիջա Ւսլմայլովային։

Freedom House-ի փորձագետները փաստեր են ներկայացնում Ալիեւների ընտանիքի մասին, որը ավելի քան 3 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ է տնօրինում առնվազն 8 ադրբեջանական բանկերում, հեռուստառադիոընկերություններում, շինարարության, տրանսպորտի, գազի եւ նավթի արդյունահանման ոլորտում։ Զեկույցը հիշեցնում է, որ Ալիեւի երեխաները Դուբայում մոտ 75 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ունեն։