Նիդեռլանդների Ընտրական խորհուրդը հրապարակել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի շուրջ անցկացված հանրաքվեի պաշտոնական արդյունքները: Այս մասին գրում է «112 Ուկրաինա»-ն:

Նշվում է, որ համաձայնագրի վավերացմանը «կողմ» է քվեարկել ընտրողների 38.21%-ը, «դեմ»՝ 61%-ը:

Հրապարակման համաձայն, ընտրողների մասնակցությունը կազմել է 32.28%: