Եվրամիության 28 երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներն ապրիլի 22-ին Ամստերդամում նախանշված հանդիպմանը կքննարկեն օֆշորային սկանդալը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Պլասշերտը:

Մի շարք լրատվամիջոցներ ավելի վաղ փաստաթղթեր էին հրապարակել, որոնք, իբր, պատկանում են Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերությանը: Դրանք վկայում են օֆշորային սխեմաներին համաշխարհային մի շարք առաջնորդների, նրանց մերձավորների եւ հայտնի այլ անձանց մասնակցության մասին:

«Օֆշորային սկանդալը» Եվրամիությունում մեծ արձագանք է գտել, քանի որ այդ թեմայով հրապարակումներում հիշատակվում են եվրոպական պաշտոնյաների ազգականներ, ինչպես նաեւ որոշ բանկեր: