Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ բանակցությունների անհրաժեշտության մասին:

Բեռլինում ԵԱՀԿ «եռյակի» հանդիպման մեկնարկից առաջ նախարարը հայտարարել է, որ ողջունում է հակամարտության կողմերի միջեւ հրադադարի հաստատումը, սակայն «ստատուս-քվոն չի կարող անվտանգություն ապահովել»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Շթայնմայերը Բեռլինում ընդունում է կազմակերպությունից իր գործընկերներին՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին եւ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին: Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ, բանակցությունների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցերն են: