Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը ներկայում ավելի պակաս է, քան վերջին երկու տարվա ընթացքում ցանկացած ժամանակահատվածում: Այս մասին Սենատում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը:

«Իրականում մենք ԻԼԻՊ-ի զինյալների թիվը գնահատում ենք ամենափոքրն այն ժամանակից, երբ մենք 2014 թվականին սկսեցինք դիտարկել նրանց ուժերի ներկայությունը»,- Բլինքենի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: