Հետաքննությունների դաշնային բյուրոն ջարդել  է  Սան Բեռնարդինոյից հրաձիգի հեռախոսը, այդ թվում` ցանցահենների օգնությամբ, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով  The Washington Post-ին:

Իրազեկ աղբյուրը պատմել է, որ ցանցահենները գերատեսչությանը տեղեկատվություն են տրամադրել խոցելիության վերաբերյալ, ինչը թույլ է տվել կոդ հավաքել սմարթֆոնին մուտք ունենալու համար: Առավել լուրջ խնդիր էր ոչ թե չորս պարզ թվի հավաքումը, այլ համակարգի ապաակտիվացումը, որը   10 փորձից հետո ջնջում է փորձերը: 

Հոդվածում ցանցահենները երեք տեսակի են բաժանվում: Առաջինները հանրության եւ ծրագրավորողների համար բացահայտում են խոցելի հատվածները, ինչից հետո խնդիրները վերացվում են: Երկրորդները մշակումներն օգտագործում են ցանցեր ջարդելու եւ տեղեկություններ գողանալու համար: Երրորդները դասվում են միջին կարգին, որը տվյալներ է վաճառում կառավարություններին եւ ընկերություններին: 

Ճշտվում է, որ այս երրորդ կարգի ծրագրավորողը հենց կարող էր մասնակցել տվյալ գործին: Հարցին ծանոթ աղբյուրը նշել է, որ նման դեպքում ՀԴԲ-ն իսրայելական  Cellebrite ընկերության կարիքը չի ունեցել,  որին պատասխանատու են համարում ջարդելու համար: