Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրույսմանը համաձայնել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը, հայտնում է «112 Ուկրաինան»:
Գրոյսմանն ասել է, որ հասկանում է նոր կառավարության առաջ կանգնած մարտահրավերները եւ քաղաքացիների աջակցությունն է խնդրել:
«Ես գիտեմ, որ կառավարության պատասխանատվությունը հսկայական է, իսկ մարտահրավերներն ուղղակի` աղետալի: Բայց եթե լինի ձեր աջակցությունը, Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը, մենք կանենք ամեն ինչ պետությունը դուրս բերելու այն ճգնաժամից, որում այժմ գտնվում է», — ասել է նա:
Բացի այդ, նրա խոսքով, նոր կառավարությունը բացարձակապես անհանդուրժող կլինի կոռուպցիայի հանդեպ:





























