Հարավկորեական «Սենուրիդան» իշխող կուսակցությունը ձայների 99 տոկոսի հաշվարկով պարտվում է խորհրդարանական ընտրություններում, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:
Ըստ կանխատեսումների, կուսակցությունը 300 պատգամավորական տեղերից 121-ը կստանա, սա վերջին 16 տարվա մեջ առաջին դեպքն է, որ կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը:
Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը «Տոբուրո մինջուդան» կստանա մինչեւ 123 տեղ, «Ժողովրդական կուսակցությունն» ու «Արդարության կուսակցությունը»՝ 39 ու վեց տեղ համապատասխանաբար: Անկախ թեկնածուներին բաժին կհասնի 11 մանդատ:





























