Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզի ժամանակ աղոթել է Էկվադորում եւ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Գիշերն ավերիչ երկրաշարժ գրանցվեց Էկվադորում, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ: Աղոթեցի այդ ժողովրդի, ինչպես նաեւ Ճապոնիայի բնակչության համար, որտեղ այս օրերին մի քանի երկրաշարժ գրանցվեց»,- ասել է Հռոմի պապը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի հարավ-արեւմուտքում հզոր երկրաշարժերի հետեւանքով առնվազն 41 մարդ է մահացել, աղետի գոտում հարյուր հազարավոր մարդիկ դեռեւս զրկված են ջրից եւ էլեկտրականությունից:

Իսկ Էկվադորում 7.8 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 77-ի: