Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծ դիպլոմի մասին փաստեր ներկայացրած Էրգուն Փոյրազին մահացած են գտել։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Էրգուն Փոյրազը մանրակրկիտ ուսումնասիրություն էր արել ու ապացուցել, որ նախագահ Էրդողանը չունի բարձրագույն կրթություն եւ անօրինական է զբաղեցնում նախագահի պաշտոնը։
Նշվում է, որ Էրդողանի կեղծ դիպլոմի մասին հայտարարություններից հետո Էրգուն Թոյրազի մոտ սկսել էին տարբեր խնդիրներ առաջանալ, իսկ օրեր առաջ նրան կասկածելի պայմաններում մահացած են հայտնաբերել։




























