2016 թվականին Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը կարող է 9-12%-ով կրճատվել: Այս մասին ասված է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ 2016 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: 2016 թվականին 1.5-2.5%-ի չափով տնտեսական աճ է ակնկալվում:

2015 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման հետեւանքով նվազել էին նաեւ մասնավոր սպառումն ու ներդրումները (երկուսն էլ՝ շուրջ 8%-ի չափով): Ցածր ներքին պահանջարկի պայմաններում 2015 թվականին շուրջ 7%-ով ներկրման նվազում է արձանագրվել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ԿԲ-ի կանխատեսումներով, 2016 թվականին կպահպանվեն աճի ցածր տեմպերը, իսկ գները չեն աճի՝ կապված Ռուսաստանում տիրող իրադրության հետ: Դոլարային արտահայտությամբ 9-12%-ի փոխանցումների նվազում է սպասվում, ինչը կազդի ներքին պահանջարկի եւ սպառման վրա:

2017 թվականին տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ կապված արտաքին միջավայրի բարելավման հետ: Ակնկալվում է, որ կանխատեսվող հորիզոնի ավարտին տնտեսական աճը կկազմի 3-4.5%: