Հայաստանի հասարակությանը շատ ավելի բարձր գնաճ է սպասվում, քան այն առկա է ներկայում: Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ)` 2016 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

2015 թվականի վերջին 12-ամսյա գնաճը  կազմել է մինուս 0.1%, հիմնականում՝ միջազգային ցածր գների, մրգի եւ բանջարեղենի լավ բերքի շնորհիվ:

Ամեն դեպքում, 2015 թվականի չորրորդ եռամսյակում տնային տնտեսությունների գնաճային ակնկալիքները կազմել են 2.8%՝ նախորդ հարցման ցուցանիշից ավելի պակաս (3.6%): Չորրորդ եռամսյակում բանկերի եւ վարկային կազմակերպությունների սպասելիքներն ավելին էին՝ 4.3 եւ 4.7%: Այսպիսով, 2015 թվականի չորրորդ եռամսյակում գնաճի ակնկալիքի միջին ցուցանիշը կազմել է 3.6%, իսկ 2016-ի առաջին եռամսյակում՝ 3.0%:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ցածր գնաճի պայմաններում ԿԲ-ն նպատակահարմար է համարում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ պահանջարկն ընդլայնելու համար, հաշվի առնելով նաեւ այն, որ բարձր գնաճի ակնկալիքները դեռեւս պահպանվում են եւ դոլարացման աճի վտանգ կա:

Այս պայմաններում ԿԲ-ն ցանկանում է կայունացնել գնաճի ակնկալիքները, քանի որ բարձր գների ակնկալիքի դեպքում բիզնեսը չի ցանկանում ներդրումներ կատարել, իսկ քաղաքացիները՝ խնայել եւ ավանդ ներդնել բանկերում: Բիզնեսն ավելի հարմար պահի է սպասում, իսկ քաղաքացիները մի կողմից շտապում են ավելի շատ ծախսել եւ քիչ ավանդ ներդնել՝ ունեցած խնայողությունները ազգային արժույթից փոխարինելով արտարժույթով:

ԿԲ-ի կանխատեսումներով, 2016 թվականի առաջին եռամսյակում սղաճի թույլ մթնոլորտ կլինի (հաշվի առնելով միջազգային հումքային գները եւ Հայաստանի տնտեսական գործընկերների վիճակը, այդ թվում՝ Ռուսաստանի): Գների աճի վրա կարող է զգալիորեն ազդել ակցիզահարկի բարձրացումը, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի մայիսից: