Նավթարդյունահանող բոլոր երկրներին ձեռնտու համաձայնագրի շուրջ բանակցությունները զոհաբերվեցին Սաուդյան Արաբիայի քմահաճ արքայազնի նկրտումներին:
Դոհայում նավթի արդյունահանման վերաբերյալ անհաջող բանակցությունները վկայում են ոչ այնքան նավթային շուկայում ճգնաժամի մասին, որքան աշխարհքաղաքականությունում եւ ՌԴ ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում սկսված նոր դժվարությունների մասին: Հարցը ութ ամիս քննարկելուց հետո երկրների միջեւ այդպես էլ չստորագրվեց համաձայնագիր, հայտնում է Life-ը: ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցությունների ձախողման համար պատասխանատվությունը գցեց Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Քուվեյթի ու Կատարի վրա՝ սառեցումից նրանց հրաժարվելն անվանելով «ոչ ողջամիտ»:
Փորձագետները կարծում են, թե ՍԱ-ի որոշման վրա ազդել են արքայազն Մուհամեդ բին Սալմանի միջամտությունը ու անձնական նկրտումները: Լրատվամիջոցները իզուր չէ, որ նրան անվանում են «քաղաքական դերակատար, որը ապակայունացնում է արաբական աշխարհը՝ Եմենում ու Սիրիայում պրոկսի -պատերազմի միջոցով»:
«Սա մեր պատերազմը չէ: Սա նրա՛նց պատերազմն է, ովքեր լրջորեն տուժում են գների անկումից»,-ասել է սաուդյան արքայազնը, որից հետո հայտարարել, որ երկիրը կհրաժարվի սառեցումից, եթե դրան չհամաձայնեն Լիբիան ու Իրանը:
Զբաղեցնելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, արքայազնը ցավագին է ընկալում Էր Ռիյադի ու Թեհրանի միջեւ աճող հակամարտությունը:
Սաուդյան թագավորի սիրելի որդին ձախողեց Ռուսաստանի հետ նավթային գործարքը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























