Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 03.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 TM 695 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 33-ամյա Հ. Դ.-ն, հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: