Եգիպտոսի Սինայի թերակղզում գրոհայինները նռնականետերից կրակ են բացել, որի հետեւանքով զոհվել է 3 ոստիկան, հայտնում է Associated Press-ը։
Եվս 8 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հյուսիսային Սինայ նահանգում տարեսկզբից գրոհայինների հարձակումից զոհվել է մի քանի տասնյակ ոստիկան։
Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։




























