Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադեւոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Նշենք, որ եւ Հովհաննես Թադեւոսյանը եւ Մուշեղ Մանասյանը ՀՅԴ անդամներ են եւ, ըստ ամենայնի, պաշտոն են ստացել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի համաձայն: Հովհաննես Թադեւոսյանը ՀՅԴ Լոռու մարզի կառույցի պատասխանատուն է: