«Հին Էրիվան» ռեստորանային համալիրն այլեւս աճուրդի հանված չէ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
Ռեստորանային համալիրն աճուրդից հանվել է, քանի որ պարտապանը սահմանված ժամկետում չի տեղեկացվել աճուրդի մասին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նշենք, որ «Հին Էրիվանը» աճուրդի էր հանված ապրիլի 15-ից, որի վերաբերյալ ԴԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում էր. «Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.-ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը /«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ/ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:
Հիշեցնենք, որ «Հին Էրիվանը» դատական վեճի մեջ էր «Յունիբանկի» հետ:




























