«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է, դեռ չի քննարկում ուղեւորափոխադրումների գներն իջեցնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը, մեկնաբանելով տեղեկատվությունը, թե «Դաշնային ուղեւորային ընկերությունը», որը եւս «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է, 50 տոկոսով նվազեցրել է խոշոր վագոններով գնացքներով փոխադրման գները:

Վահե Դավթյանը հայտնեց նաեւ, որ ներկայումս վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում Երեւան-Բաթումի եւ Երեւան-Թբիլիսի ռեյսերը փոփոխելու վերաբերյալ: «Հնարավոր է, որ այս հարցը լուծվի մինչեւ 2011-ի հունվար»,- նշել է Դավթյանը: