Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւանի Հովհաննիսյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, իր վարած «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 42-ամյա Արտյոմ Հ.-ին եւ ուղեւոր՝ 40-ամյա Վիլյամ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ տաքսու վարորդի շապիկի մեջ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ` դեղնավուն հեղուկով, 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ՝ դեղնավուն հետքերով, եւ ներարկիչի մեկ ասեղ` կափարիչով, որի մեջ առկա էր 1 մլ դեղնավուն հեղուկ:

Ըստ Արտյոմ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ինքը:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: