Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգու սկզբնամասում գտնվող ծառի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 40 եւ 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























