Թուրքիայի Զինված ուժերը մեծացրել են Սիրիայի հետ սահմանին տեղակայված տանկերի եւ հաուբիցների քանակը, հայտնում է Hurriyet-ը։ Սահմանի այս հատվածը վերահսկում են ԻՊ գրոհայինները։

Միջոցներն ընդունվել են Թուրքիայի Քիլիս քաղաքում Սիրիայի տարածքից վերջին օրերին սաստկացած հրետակոծությունների ֆոնին։ Վերջին մեկ շաբաթում  Քիլիսում հրետակոծությունից  զոհվել է 5 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել են։ Հրետակոծություններին ի պատասխան՝ թուրքական կողմը կրակ է բացել ԻՊ դիրքերի ուղղությամբ։

Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով Թուրքիայի ՌՕՈւ օդանավերը չեն կարողանում մուտք գործել Սիրիայի տարածք, այդ պատճառով Անկարան ակնկալում է, որ ԻՊ դիրքերին ավիահարվածներ է հասցնելու ԱՄՆ ղեկավարած կոալիցիան։ Սակայն վերջին օրերին Սիրիայի այդ հատվածում կոալիցիան օդային գործողություններ չի իրականացնում։