Ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 9-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի շրջանաձեւ խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի 80-ամյա վարորդը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 10.00-ին, ավտոմեքենայով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:




























