Ապրիլի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գեղանուշ գյուղից Կապան քաղաք տանող ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձախակողմյան ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: