Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմը 2013-ի սեպտեմբերի 3-ի ուղղակի ամոթալի արդյունքն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու եւ եվրասիական ինտեգրմանը նպաստելու մտադրության մասին:
Հենց այդ օրը, նրա խոսքով, Արցախում քառօրյա պատերազմի հիմքը դրվեց: «Հայաստանին շանտաժի ենթարկելով, մեզ ուզում էին համոզել, որ դա է պահանջում մեր անվտանգությունը: Մենք տեսանք, որ հենց այդ պատճառով կորցրեցինք ինչպես անվտանգությունը, այնպես էլ՝ անկախությունը, իսկ հիմա կանգնած ենք պետականությունը կարցնելու վտանգի առջեւ»,-համոզմունք հայտեց Խզմալյանը:





























