Արտերկրում զինծառայողների բուժման ծախսն իր վրա է վերցնում Կառավարությունը
Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստի ժամանակ հաստատել է զինծառայողներին արտասահմանում բուժման ուղարկելու կարգը: Միջոցները հատկացվելու են այն զինծառայողներին, որոնք տուժել են առաջնագծում իրենց պարտականությունները կատարելիս:
Արտասահման ուղարկելը նախատեսված է այն դեպքերի համար, երբ համապատասխան բուժումը Հայաստանում անհնար է իրականացնել: Ծախսերը ներառելու են հետազոտությունն ու բուժումը, նաեւ ճանապարհածախսն ու բնակության ծախսերը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առաջարկ է եղել, որ Պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացնի այդ ծախսերը, սակայն ծախսերն իր վրա կվերցնի Կառավարությունը:
Նշենք, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականի հունիսի 18-ի «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մաuին ՀO-72-Ն Հայաuտանի Հանրապետության oրենքի համաձայն նախատեսվել է ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում զինծառայողի բուժման /հետազոտության/ անհնարինության դեպքում զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում իրականացնելու հնարավորություն` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որի կարգը եւ պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:





























